Փաշինյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանին
Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ:
168.am– Հիշենենք, որ 2023 թվականի մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի եւ դատավորներ Ռոսարիո Սալվատորե Այտալայի, Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի եւ Տոմոկո Ականեի դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն անօրինական են, քանի որ հիմքեր չկան ՌԴ նախագահին քրեական մեղադրանք առաջադրելու համար։ Մայիսին Քարիմ Խանին մեղադրանք է առաջադրվել եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։



