![](/banners/BeFunky-design.jpg)
«ՎԱԶ-21013»-ի 69-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/hivandanoc5.jpg)
Նոյեմբերի 8-ին, ժամը 07.30-ին, Երևանի Ոլնեցու փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «Նիսանը» բախվել է կայանված «Ֆոլքսվագենին», որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մայթեզրին կայանված «Նիսանին»: «ՎԱԶ-21013»-ի 69-ամյա վարորդ Գառնիկ Ավետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև «Նիսանի» երկու ուղևորները:
Կատարվում է նախաքննություն: