«Ադրբեջանի պատմություն» առարկայի քննությունը կներառի նաև «Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության» թեման

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 11-րդ դասարանի աշակերտները ներկայիս դասագրքերով չեն ստացել տեղեկություններ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղում իրականացված «տեղական հակաահաբեկչական միջոցառումների» մասին, ասվում է Ադրբեջանի Պետական քննական կենտրոնի տարածած հայտարարությունում:

«Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ 2024 թվականին 2-րդ և 3-րդ մասնագիտությունների խմբերի պատմության ընդունելության քննությունը հանձնելու համար կընդգրկվի նաև «ադրբեջանական բանակի իրականացրած տեղական հակաահաբեկչական միջոցառումների» թեման:

Այդ նյութերը կհրապարակվեն նաև Abiturient ամսագրի 2024 թվականի երկրորդ համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930