Բաժիններ՝

«Խոսքը ոչ թե «Բարսելոնայից» հեռանալու, այլ ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին էր». Դեմբելե

ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն պատմել է, թե ինչպես է կայացել «Բարսելոնայից» հեռանալու որոշումը․

«ՊՍԺ-ն ինձնով հետաքրքրվում էր դեռ այն ժամանակվանից, երբ ես «Բորուսիայում» էի, բայց այդ պահին նպատակս «Բարսելոնա» տեղափոխվելն էր։ Շփումներ եղել են նաև 2019 թվականին, իսկ հետո՝ նաև այս ամառ։ Նասեր Ալ Խելայիֆին անմիջապես ցույց տվեց, որ ակումբին իսկապես պետք եմ։ Ինձ դուր եկավ նախագիծը:

Ես պլանավորում էի մնալ «Բարսայում», և հենց ՊՍԺ-ի հետ քննարկումներն ինձ ստիպեցին փոխել միտքս։ Խոսքը ոչ թե «Բարսելոնայից» հեռանալու, այլ ՊՍԺ տեղափոխվելու ցանկության մասին էր», – ասել է Դեմբելեն։

Հիշեցնենք, որ Դեմբելեն «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել այս ամռանը՝ 50,4 մլն եվրոյի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս