Ինչպե՞ս հանձնեցին Արցախը. Կարապետ Պողոսյան
Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպե՞ս հանձնեցին Արցախը…
Դեռևս 2022թ. ապրիլին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ «Կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, բայց առանց զոհերի», ինքնախոստովանական ցուցմունքի նմանվող այս միտքը շատ կարևոր էր նրանով, որ Արցախի հանձման համար չափազանց կարևոր էին զոհերը…
Հայ հասարակության ճնշող մեծամասնությունը իրականում երբեք էլ պատրաստ չէր սեփական հայրենիքի մի մասի հանձման նիկոլական ոչ մի թեզին, հետևաբար այդ հասարակությանը պետք էր զրկել պաշտպանունակությունից, տալ մեծաթիվ զոհեր, ցավ, սուգ։
Զոհերը կարևոր էին թուրքական աշխարհի համար նաև հետագա հավանական ռազմական գործողություններից իրենց ապահովագրելու, ինչպես նաև դեմոգրաֆիկական պատկեր փոխելու համար, հետևաբար թուրք֊ադրբեջանական շահերի սպասարկուն պարտավոր էր ամբողջական պարտության մեջ հնարավորինս շատ հայ տղաներ զոհել, սրանով էր պայմանավորված 44-օրյա պատերազմում կազմակերպված անկազամերպությունն, որին հազարավոր հայ տղաներ զոհ գնացին առանց նույնիսկ մեկ թուրք տեսնելով, այս հանգամանքով էր պայմանավորված հերթական անկազմակերպ գործելաոճն ԱՀ շրջափակումից առաջ 2022թ սեպտեմբերյան ռազմական գործողություններին աննախադեպ զոհերի փաստը, բնականաբար Արցախի վերջնական հանձնումը չէր կարող լինել առանց զոհերի…
Սեպտեմբերի 19 լույս 20 «Հակաահաբեկչական գործողություններ» անվանումը կրող, բայց իրականում օկուպացիոն գործողությունների դեմ ԱՀ ՊԲ հերոսաբար կռիվ տվեց, բայց զոհերի թիվը ամենայն հավանականությամբ բավարար չէր, հետևաբար էլ արցախցու բռնի տեղահանումը իր մեջ շատ մեծ ռիսկ էր պարունակում, ուստի այդ ռիսկը չեզոքացնելու համար պետք էր հնարավորինս շատ զոհ, ավելի մեծ սուգ, իսկ ավելի շատ թվով տղամարդ նույն վայրում սպանելու լավագույն հնարավորությունը կարող էր լինել միմիայն բենզինի հերթը, իրականում ինչ էր տեղի ունեցել սեպտեմբերի 25֊ին Ասկերանի բենզինի պահեստում, պայթունը դիտավորություն էր, թե անփութություն զերծ կմնամ գնահատական տալուց, սպասելով քննության ավարտին։
Հետևաբար պարզ է մեկ բան, թուրքական շահերի սպասարկուն իր լինելիությամբ մշտապես մեզ տանելու է պարտության, իսկ պարտություններն էլ մշտապես ուղեկցվելու են մեծաթիվ ու ծանր մարդկային կորուստներով»։