
Մերձավոր Արևելքի հակամարտությունն արդեն ազդում է Ուկրաինային Եվրամիության աջակցության վրա

Մերձավոր Արևելքի հակամարտությունն արդեն ազդում է Եվրամիության կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վրա։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ երկրների դեսպանների խորհրդաժողովում իր ելույթում:
«Երկու պատերազմներն էլ բոլորովին տարբեր են, բայց եկե՛ք անկեղծ խոսենք. Մերձավոր Արևելքի ճգնաժամն արդեն երկարաժամկետ ազդեցություն է ունենում Ուկրաինայի նկատմամբ մեր քաղաքականության վրա», – ԵՄ դիվանագիտության ղեկավարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։