Ողջունում ենք լրագրողներին, ովքեր լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվա առիթով ողջունել է Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը լուսաբանող մասնագետներին: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Լրագրողների դեմ ուղղված հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրը մենք ողջունում ենք այն մասնագետներին, ովքեր կանգնած են արդարության կողքին և լուսաբանում են Հայաստանի և Հարավային Կովկասի հետ կապված ճշմարտությունը։ Մենք հիշում ենք նրանց, ովքեր ձայն են տվել պատերազմի, շրջափակման թակարդում գտնվող և բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,-գրել է ԱԳՆ խոսնակը:

Տեսանյութեր

Լրահոս