Նարեկ Մալյանի պաշտպանությունը գանգատ է ուղարկել ՄԻԵԴ

Կալանքի տակ գտնվող ակտիվիստ Նարեկ Մալյանի պաշտպանությունը գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Այսօր Նարեկ Մալյանի անունից գանգատ եմ ներկայացրել ՄԻԵԴ, կապված 2019 թվականի մարտի 4-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ: Հիշեցնեմ, որ Նարեկի վրա հարձակվել էին և փորձել առևանգել սորոսական «Ռեստարտ» կազմակերպության անդամները, որոնք նպատակ էին հետապնդում վրեժխնդիր լինելու Մալյանից՝ նրանց հասցեին հնչեցված հայտարարությունների պատճառով»,– նշել է Աթանեսյանը:

Նրա խոսքով` դատավոր Դավիթ Հարությունյանն ապօրինաբար արդարացրել էր «սորոսականներին», իսկ անձամբ Մալյանն այսօր այլ գործով կալանավայրում է։ Ավելի ուշ, դատավոր Հարությունյանին էլ ապօրինաբար ազատվել էր պաշտոնից։

Հիշեցնենք` ակտիվիստ Նարեկ Մալյանը, որը հայտնի է իշխանության հասցեին իր սուր քննադատությամբ, հայտնել էր, որ մարտի 3-ի ուշ երեկոյան «Ռեստրատ» շարժման 8-10 ներկայացուցիչ հարձակվել է իր վրա` փորձելով ինչ–որ տեղ քարշ տալ, ընդ որում, տեսանկարահանում էր իրականացվել։ Այդ գործողություններին միջամտել էին փողոցը հսկող ոստիկանները։

Մալյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 20-ին, կալանավորվել է դրանից 2 օր անց` երկու ամսով։ Կալանքի տակ է ատելության, խտրականության, թշնամանքի և անհանդուրժողականության գործով։

Տեսանյութեր

Լրահոս