Բաժիններ՝

Հելոուինին տղամարդը ահաբեկչի հանդերձանք է կրել ու հայտնվել հետաքննության տակ

Մեծ Բրիտանիայի 40-ամյա բնակիչը որոշել է ահաբեկչի կոստյում հագնել Հելոուինի երեկույթի համար և հայտնվել է հետաքննության մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Դեյվիդ Ուոթոնի հանդերձանքը կապված է 2017 թվականին Մանչեսթերի մարզադաշտում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ ծայրահեղական Սալման Աբեդիի կողմից իրականացված ահաբեկչության հետ։ Այդ ակտի հետևանքով 22 մարդ զոհվել էր, ևս 120-ը՝ վիրավորվել։

Հելոուինին Ուոթոնը կրել է արաբական գլխազարդ և շապիկ, որի վրա կարմիր գրիչով գրել է «Ես սիրում եմ Արիանա Գրանդեին»: Սոցցանցերում տղամարդը հրապարակել է նաև իր հանդերձանքից մեկ այլ հատված՝ սև պայուսակ, որի վրա գրված է եղել «boom» և «TNT»:

Լուսանկարին կից նա գրել է. «Գրազ կգամ, որ ես կվտարվեմ այս Հելոուինի երեկույթից»:

Շատ ընկերներ, իհարկե, դատապարտել են Ուոթոնի արարքը։ Ի պատասխան՝ տղամարդն ասել է, որ իրենից երես թեքած ընկերները հումորի զգացում չունեն։ Ուոթոնի նախկին ընկերներից մեկը, ով տեսել է նրա գրառումը սոցցանցերում, դիմել է ոստիկանություն՝ հայտնելու ատելության հողի վրա կատարված հանցագործության մասին։ Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի առնչությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս