Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ն պատժել է Թումանյանից մեջբերումներ արած թանգարանի տնօրենին՝ աշխատանքից ազատելով

2019թ-ից Հ. Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնող` Անի Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում քիչ առաջ գրառում է արել, որն, ըստ էության իր` տնօրենի պաշտոնից ազատման մասին է: Հետաքրքրական է, որ ներկայիս տնօրենի գրառումը մեկնաբանել է նաեւ թանգարանի նախկին տնօրեն, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը, մասնավորապես գրելով`

«Անի ջան, պուճուր մարդուկները չեն կարող հանդուրժել որակ և մտքի ազատություն: Պետական համակարգում այս տեսակը շատ է: Եվ վերնախավն էլ հենված է նրանց վրա՝ մի քիչ ավելի բարձ երևալու համար: Եթե գերատեսչությունների նպատակը, կամ, ընդհանրապես, կառավարությունը կառուցողական բովանդակության ջատագովը լիներ, մեր պետությունը չէին հայտնվի լուծարման շեմին: Իսկ նրանք, ովքեր անմիջականորեն դավեր են նյութել, վստահ լինելով, որ ապահաովագրված են հանրային ծառայողի տիտղոսով,թող գնան գրողի ծոցը: Բայց նախարարուհին պետք է իմանա նրանց մասին և ներքին քննություն անցկացնի: Պինդ մնա, դու հրաշալի գործ ես արել և պահանջված ես միշտ»:

Անի Եղիազարյանի գրառումը ստորեւ.

«Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,

Մի բան պատմեմ հիմի ձեզ… /Հ.Թ./

!Ուշադրություն

Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում /և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում/:

Սա ձևակերպվում  է որպես միակ լուծում , քանի որ հակառակ դեպքում կհամարվի Գերատեսչության կողմից ընկրկում, իսկ առանց խոնարհումի և քծնանքի գործելը նախադեպային բնույթ կկրի. շատերի մոտ համարձակություն կծնվի: Վերջինս կարծես այդքան էլ լավ բան չէ:

Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված:

Սակայն վստահ եմ, որ Հովհ. Թումանյան թանգարանի բացառիկ նվիրյալ աշխատակիցների թիմային ու ներդաշն գործելու շնորհիվ շարունակվելու է  Հայաստանում և նրա սահմաններից դուրս, անգամ աշխարհի հեռավոր անկյուններում, հայ մարդուն և օտարին հաղորդակից դարձնելու առաքելությունը էն Անհուն աշխարհին, որ կոչվում է #Թումանյանական խոսքի, մտքի աշխարհ: Քանի որ ամենուր այն ընդունվել է իբրև լույսի, ճշմարտության, հումանիզմի և իմաստնության ձգտման մի ճանապարհ: Եվ այդ ճախրանքը ոչինչ և ոչ մեկ չի կարող  կասեցնել:

ՀՀ ԿԳՄՍ որոշ պաշտոնյաների՝ սեփական անգործությունը քողարկելու համար նման գործելաոճ որդեգրելը միայն ժպիտ է առաջացնում:

Նմանը չունեցող #գայլուկը գործեց իր ճիգերի ամբողջ ուժով: Եվ քանի որ կարողություններից շատ էր ճիգը, վրիպումների մի ողջ շղթա հյուսեց:

Հարգելի՛ տիկին նախարար

Ժաննա Անդրեասյան խնդրեմ հնարավորություն տվեք Ձեզ հետ հանդիպումների և բաց զրույցների՝ առանց միջնորդների:

Ճշմարտությունը երբեք չի կորչում: /Հ.Թ./

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս