«Ադրբեջանին Արցախի հանձնումը ՀՀԿ-ի, Քոչարյանի, ընդդիմադիր ուժերի ու Շահրամանյանի վրա գցելը շանտղություն է». Աշոտ Անդրեասյան

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի գնահատմամբ՝ Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ է, քանի որ ՀՀ իշխանությունները խաբեությամբ հետ են կանգնել դեռևս 2021 թվականին իրենց նախընտրական ծրագրում ներառված՝ Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորությունից:

«Իսկ հիմա մանիպուլյատիվ միջոցներով, սոցցանցերում իրենց հայտնի մեխանիզմներն օգտագործելով, այդ ամեն ինչը գցել ՀՀԿ-ի վրա, Ռոբերտ Քոչարյանի վրա, ընդդիմադիր ուժերի վրա, Սամվել Շահրամանյանի վրա՝ ստորություն ու շանտղություն է: Այլ բառեր չեմ գտնում:

Երբ Բաբայան Սամոն, որ Արցախում ապրող գեներալ էր ու հայտարարում էր, թե վերջինն էր դուրս գալու Արցախից՝ ստելով փախավ, առաջինն եկավ Պետրոսի մոտ, ատամները բացած… այդ պահին արցախցիներ էին զոհվում, գլխատվում: Այնտեղ արցախահայերը շրջափակման մեջ էին, Արցախի քաղաքները հանձնվում էին թուրքին՝ ՀՀ իշխանությունների կողմից Արցախն անօգնական թողնելու պատճառով: Իսկ Բաբայան Սամոյի նման մարդիկ էստեղ կատարում էին Անդրանիկ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի ու մնացածի հանձնարարականները»,- հայտարարեց ՀՀԿ ԵԿ փոխնախագահը:

Ըստ Անդրեասյանի, Սամվել Բաբայանի հենց այդ հարցազրույցն էլ պատճառ դարձավ Բերձորի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետով անցնող մեր հայրենակիցների նկատմամբ ադրբեջանական վերահսկողության խստացումների համար:

«Այդ ո՞նց եղավ, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Գեղամ Մանուկյանի եղբայրը, Արայիկ Հարությունյանը, ով ինձ համար Նիկոլի հետ միասին հանձնել է Արցախը, սակայն քանի որ նա հիմա գերության մեջ է ու նույնպես հայ, ես չեմ ցանկանա հավելյալ բան ասել… նրանք գերեվարվեցին, իսկ Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր նիկոլականները՝ ոչ: Ես այստեղ տեսնում եմ դավադրություն, տեսնում եմ տողատակ, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ մնացած դավաճանները չեն պրծնելու իրական հայրենասերների ձեռքից»,- հայտարարեց ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը չէր կարող թույլ տալ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի ժամանումը ՀՀ, քանի որ նրանք ուղիղ վտանգ էին Փաշինյանի համար:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս