Բաժիններ՝

Դեպարդիեն իր կոմերցիոն ընկերությունը գրանցել է Բելգիայում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն, ով իրեն անվանում է «աշխարհի քաղաքացի», իր բազմապրոֆիլ կոմերցիոն ընկերությունը գրանցել է Բելգիայում:

20.000 եվրո կանոնադրական կապիտալով Holding 2712 ընկերությունը գրանցվել է Ֆրանսիայի սահմանին մոտ ընկած բելգիական Նեշեն քաղաքում, ուր ավելի վաղ դերասանը տուն էր գնել: Ընկերության անվանումը կարող է կապված լինել դերասանի ծնդդյան ժամկետի հետ. Դեպարդիեն ծնվել է դեկտեմբերի 27 (1948 թվական):

Դեպարդիեն որոշեց փոխել բնակության վայրն այն բանից հետո, ինչ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իրականացրեց հարկային բարեփոխումներ, որոնք ենթադրում էին հարկել տարեկան ավելի քան մեկ միլիոն եվրո եկամտի 75 տոկոսը: Հունվարի սկզբին Դեպարդիեն ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս