Մարսի վրա կյանք է եղել. NASA
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարսագնաց Curiosity-ի կողմից Մարս մոլորակի քարերից վերցված նմուշների քիմիական ու հանքաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ վաղ անցյալում Մարսի վրա կյանքի պայմանները բարենպաստ են եղել միկրոօրգանիզմների համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել են ԱՄՆ Ազգային օդատիեզերական գործակալության (NASA) մասնագետները: Մայքլ Մայերը հայտարարել է. «Այդ առաքելության գլխավոր հարցը կայացել է նրանում, թե արդյոք Մարսի շրջակա միջավայրը պիտանի՞ է եղել կյանքի համար, թե՞ ոչ: Այժմ մենք իմացանք, որ այո»:
Նախագծի գիտական ղեկավար Ջոն Գրոտցինգերն իր հերթին հայտարարել է. «Ենթամակերևույթային շերտից վերցված նմուշները զգալիորեն տարբերվել են նրանից, ինչ մենք տեսել ենք մակերևույթին»: Նշվում է, որ NASA-ի մասնագետներն առաջին անգամ են նման հստակությամբ խոսում նախկինում Մարս մոլորակում կյանքի համար պիտանի միջավայրի առկայության մասին: