Բաժիններ՝

ՄԱԿ-ը կոչ է արել չեղարկել Գազայի հյուսիսային հատվածի բնակչության տարհանումը

ՄԱԿ-ը կոչ է արել չեղարկել Գազայի հյուսիսային հատվածի բնակչության տարհանումը։ Այս մասին ասվում է 1,1 մլն պաղեստինցիների տարհանման մասին ՄԱԿ-ի հայտարարության մեջ։

«ՄԱԿ-ը կոչ է անում Իսրայելի կառավարությանը չեղարկել իր հայտարարությունն այն մասին, որ ՄԱԿ-ի գործակալությունները և պաղեստինցիները պետք է անհապաղ տեղափոխվեն Գազային հարավային հատված՝ առանց նրանց անվտանգության երաշխիքների կամ վերադարձի երաշխիքների։

Պաղեստինի քաղաքացիները, այդ թվում՝ կանայք և երեխաները, վախեցած և վիրավորված են: Դա կհանգեցնի ողբերգության, որը պետք է կանխել։ Մարդասիրական օգնությունը պետք է ցուցաբերվի անհապաղ և անվերապահորեն. եկեք ցուցաբերենք անհրաժեշտ օգնությունը», – նշվում է հայտարարության մեջ։

ՄԱԿ-ը հավելել է, որ մեկ օրվա ընթացքում մեկ միլիոն մարդ չի կարող տեղափոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031