Վարկային արձակուրդ՝ Converse SME վարկատեսակի շրջանակում

Կոնվերս Բանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է օգտվել ֆինանսավորման Converse SME պրոդուկտից նոր պայմաններով: Դրանք լրամշակվել են՝ հաշվի առնելով բիզնեսի կարիքները և ֆինանսների ներգրավման հնարավորությունները:

Մասնավորապես, պրոդուկտի շրջանակում հնարավոր է տարեկան մեկ անգամ օգտվել վարկային արձակուրդից. չկատարել վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարում՝ գումարն ուղղելով բիզնեսի անխափան գործունեության ապահովմանը, ընդլայնմանը կամ զարգացմանը:

«Այս հնարավորության ներդրման արդյունքում Կոնվերս Բանկի հաճախորդներն անհրաժեշտության դեպքում կկարողանան արագ արձագանքել բիզնեսի պահանջներին և ֆինանսական հավելյալ ներդրումների կարիքը բավարարել առանց նոր միջոցների ներգրավման՝ ընդամենը օգտվելով վարկային արձակուրդի հնարավորությունից:»,- ասել են Բանկում:

Converse SME պրոդուկտի շրջանակում ֆինանսավորման չափը 5,000,001-ից 250 մլն ՀՀ դրամ է կամ համարժեք արտարժույթ: Մարման ժամկետը մինչև 180 ամիս է:

Այլ մանրամասներ՝ այստեղ., հեռախոսահամար՝ 010-511-211

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս