Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին Նիկոլ Փաշինյանը և Պետրոս Մակեյանը

Քիչ առաջ Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Վերջինս, 168.am-ի հետ զրույցում գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի այս քայլը, նախևառաջ վերլուծեց 1991թ. ի վեր` բոլոր նախագահական ընտրությունները և հետընտրական զարգացումները` նշելով, որ, բացառությամբ առաջին նախագահական ընտրությունների, բոլոր ընտրությունները մշտապես գնացել են նույն ցիկլով` հետընտրական միտինգներ, ըմբոստացած ժողովուրդ և իշխանության կողմից ուժի գործադրում, չնայած որ «Մարտի մեկ» միայն մեկ անգամ է տեղի ունեցել:

Nikol

«Այս փուլում` Րաֆֆին կարծես ոչ ստանդարտ քայլ արեց, ծայրահեղ քայլ: Կարծում եմ` անցած ցիկլի վերլուծության դեպքում` այս քայլը որակվում է որպես, մեղմ ասած, ոչ ստանդարտ»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Կարդացեք նաև

Պետրոս Մակեյանը նշեց, որ չի կարող ասել, թե ի՞նչ զարգացումներ կունենա այդ «ոչ ստանդարտ քայլը»` մինչև ապրիլի 9-ը, սակայն եթե ընդդիմության և Րաֆֆի Հովհաննիսյան քայլերը և գործողությունները կատարվեն մինչև ապրիլի 9-ը, դա կարող է ցույց տալ հացադուլի արդյունավետությունը:

Տեսանյութեր

Լրահոս