Բաժիններ՝

Այս տարի Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է 23 մարդ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է 23 մարդ: Այս մասին այսօր հայտարարել է Հասարակական առողջության ու հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջինիս հաղորդմամբ՝ նրանք հիմնականում 30-64 տարեկան են (17 մարդ): Այդ վիրուսից մահացել է նաև մինչև 4 տարեկան երկու երեխա, մի երեխայի տարիքն էլ կազմել է 5-14 տարեկան: Մահացածներից մեկի տարիքը կազմել է 15-29 տարեկան, իսկ երկուսն ունեցել են 65-ից բարձր տարիք:

Ընդհանուր առմամբ, ներկա դրությամբ Վրաստանում գրանցվել է A/H1N1 վիրուսով վարակվելու 271 դեպք և B/H1N1 վիրուսով վարակվելու 22 դեպք: Դրանք հիմնականում վերաբերում են մինչև 3 տարեկան երեխաներին: Այս վիրուսը հեշտությամբ մարդուց փոխանցվում է մարդուն և հայտնի է որպես «խոզագրիպ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս