Դավիթ Հարությունյան. «Սերժ Սարգսյանը որպես պետության գլուխ՝ կատարել է իր պարտականությունները»
«Ես չգիտեմ՝ ինչ նկատի ուներ պատկերավոր խոսք ասելով, մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ դրա հետ կապված: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա չպետք է մոռանանք, որ նա մի կողմից նախագահի թեկնածու էր, մյուս կողմից նա հանրապետության նախագահն է, ինչը նշանակում է՝ պետության գլուխը, որը պարտավոր է ապահովել իշխանության բոլոր ճյուղերի բնականոն գործունեությունը: Արդյո՞ք սա եւս չի կարելի դիտել որպես կազմակերպում, բնականոն գործունեության կազմակերպում: Ես կարծում եմ, որ կարելի է դիտել»,- այսպես է մեկնաբանել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԴ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կարելի է Սերժ Սարգսյանի հայտարարությունը դիտարկել որպես պատկերավոր խոսք, ինչպես դա արեց ՍԴ դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը:
«Դուք դա կարող եք հասկանալ ցանկացած ձեւով, մեկնաբանությունները կարող են լինել տարբեր: Մեկը կարող է համարել դա պատկերավոր խոսք, իսկ ես դա համարում եմ, որ դա ինքը որպես պետության գլուխ՝ կատարել է իր այն պարտականությունը, որը դրված է իր առջեւ ՀՀ Սահմանադրությամբ»,- հավելել է Դ. Հարությունյանը:
Անդրիաս Ղուկասյանը պահանջում է, որպես վկա դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին, ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը հարցին, Դավիթ Հարությունյանը ասել է. «Ես միջնորդության վերաբերյալ կհարտահայտեմ իմ կարծիքը դատարանում»:
Ի դեպ նշենք, որ Դավիթ Հարությունյանն ու հատուկ այս գործում ներգրավելու համար արձակուրդում գտնվող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դատարանում Սերժ Սարգսյանի շահերը պաշտպանում են անվճար հիմունքներով: