Բաժիններ՝

ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել սիրիական ընդդիմությանը. Պետդեպարտամենտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել սիրիական ընդդիմությանը, քանի որ վստահ է, որ միայն այդ եղանակով կարելի է լուծել մոտ երկու տարի շարունակվող սիրիական հակամարտությունը.

«Մենք նախկինի նման ձգտում ենք աջակցել թե՛ սիրիական ընդդիմության դաշինքին, թե՛ երկրի ներքին այլ ուժերին: Մենք կարծում ենք, որ դա բռնությունը դադարեցնելու լավագույն եղանակն է: Մենք նաև Ռուսաստանին խնդրում ենք անել ամեն ինչ՝ այդ երկրում իր ազդեցությունն օգտագործելու համար (խնդրի լուծման համար)»:

Նուլանդը խոստովանել է, որ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում տարբերվում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հայացքները՝ չնայած նրան, որ երկու կողմն էլ ցանկանում են Սիրիայում բռնությունների դադարեցում: Նա հավելել է, որ Վաշինգտոնը վստահ է, որ դրա համար անբաժանելի պայման է հանդիսանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը, ինչին դեմ է Մոսկվան:

Նշվում է, որ սիրիական ընդդիմությունն այսօր Ստամբուլում քննարկելու է ժամանակավոր կառավարության ստեղծման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս