ՔՊ-ական խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է. իրենք թքած ունեն հայրենիքի վրա. Մամիջանյան

Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Եկեք ֆիքսենք մի բան՝ երբ 100․000 մարդ աղետի մեջ է ու ՀՀ-ի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է։ Հիշե՛ք սա։ Իրենք թքած ունեն հայրենիքի վրա ու բացառապես հետաքրքված են քաղաքական մեղավորներ նշանակելով»,- ասաց Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանին արագ պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Զարմանում եմ, որ առաջին թեզը ռուսերենով չասացիք։ Ձեզ ասել էին ռուսերով ասեք, չէ, ինչո՞ւ ռուսերենով չասացիք»,- հեգնեց Ալեն Սիմոնյանը։

Երբ խորհրդարանն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը։ Դահլիճում մնաց միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս