«Վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. բա հիմար չի՞ այդ մարդը». Վազգեն Մանուկյան

Հանրապետության հրապարակում հանրահավաքն ամփոփեց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով՝ «ի՞նչ եղավ մեզ հետ և ի՞նչ է մեզ սպասում» հարցերին, ապա նաև՝ շարժման անելիքներին ու  ձևաչափին:

«Մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, բայց դրան ներկա էր նաև ռուսական զորքը, որն Արցախում կանգնած էր միայն մի նպատակով, որ թույլ չտա՝ դա լինի, բայց դա եղավ: Արևմուտքը լրիվ տեսնում էր՝ ինչ  է կատարվում, մի քանի նախադասություն ասեց, բայց ոչ մի կերպ չազդեց Ադրբեջանի վրա, որ դա չշարունակվի:

Մենք տեսանք, որ պետությունների համար գեոպոլիտիկ շահերը վեր են կանգնած պայմանավորվածություններից և սկզբունքներից,- իր ելույթում նշեց ՀՀ առաջին վարչապետը՝ արձանագրելով, որ պետք է հենվել սեփական ուժերի վրա և այդ ուժերն օգտագործել ճիշտ, լինել պրագմատիկ,- Պետք է խոսել բոլոր երկրների հետ, թշնամական երկրների հետ էլ:

Մեր պետությունը հիմա գնում է հակառակ ուղղությամբ.  այն ժամանակ, երբ հասկացվեց՝ մերձեցում է տեղի ունենում ՌԴ և Թուրքիայի՝ իրենց շահերից ելնելով, դա նշանակում էր՝  մենք մտնում ենք վտանգավոր իրավիճակ, և այդ իրավիճակում պետք է լինեինք խելոք, կարողանայինք կամ չկորցնել, կամ քիչ զիջումներով կարողանայինք այդ վիճակը պահպանել: Դրա փոխարեն՝ հայտարարվեց պատերազմ ՌԴ-ին. ՌԴ-ն էլ քանի որ զիջելու էր ինչ-որ բան, օգտվեց Նիկոլի խոսքերից և կարմիր գծերն անցավ:

Կարդացեք նաև

Բայց մեկ է՝ նոր իշխանությունը, ով էլ ուզում է գա, պետք է խոսի ՌԴ-ի  հետ, ԱՄՆ-ի, Իրանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի հետ, բոլոր երկրների հետ:

Վախենում է Ադրբեջանի հետ կռվել, պատերազմ է հայտարարում ՌԴ-ին. բա հիմար չի՞ այդ մարդը»:

Վազգեն Մանուկյանը շեշտեց՝ վաղվանից պետք է շարունակել կոնսոլիդացիայի ծրագիրը, պետք է շարունակել բողոքի ակցիաները, երթերը:

«Ինքը ամսի 5-ին գնալու է Իսպանիա: Կարող է այդ օրը ստորագրել պայմանագիրը, բայց շատ հավանական է, որ այդ օրը ոչ թե ստորագրում տեղի կունենա, այլ ուղղակի հիմնական սկզբունքները վերջնականորեն կբերվեն ինչ-որ բանի,- նշեց նա՝ հիշեցնելով, որ Փաշինյանի՝ ժողովրդի թիկունքում հարցեր չքննարկելու խոստումը բազմիցս դրժվել է,-  Օդանավակայանը վերցնել, որպեսզի ինքը չկարողանա գնալ. դա ոգևորիչ միտք է, բայց այս պահին չեմ տեսնում, որ ժողովուրդը՝ էս ջարդված, արցախցիների տեղավորումով, դեռ չկոնսոլիդացված, կարողանա դա անել, բայց ամբողջ քաղաքը պետք է եռա»:

Նա դիմեց նաև բանակին, զինվորականությանը, գործարարներին՝ շեշտելով, որ արցախցի քաղաքական ու ռազմական գործիչների ճակատագրին են արժանանալու, եթե այսօր չգործեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս