ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից 98,929 տեղահանված անձ է ժամանել Հայաստան
Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98,929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Նազելի Բաղդասարյանը։
Նա նաև հայտնել է, որ Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են և որոշ ժամանակ անց կրկին կշարժվեն դեպի Գորիս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդասարյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ժամը 20։00-ի դրությամբ՝ Հակարիի կամուրջը հատել է 20,892 տրանսպորտային միջոց։
Նա նաև հայտնել էր, որ ժամը 18։00-ի դրությամբ հաշվառում է ստացել 74,382 անձ, իսկ 27,396 բռնի տեղահանված անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից։
Վերջին տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 1617 անձ, Արարատի մարզում՝ 6139, Արմավիրի մարզում՝ 2749, Գեղարքունիքի մարզում՝ 2398, Լոռու մարզում՝ 1404, Կոտայքի մարզում՝ 7078, Շիրակի մարզում՝ 1067, Սյունիքի մարզում 2094, Վայոց Ձորի մարզում՝ 1613, Տավուշի մարզում՝ 1237։