«Պետությունը քանդեցինք ու սարքեցինք համայնք, իսկ հիմա սահուն կերպով գնում ենք դեպի ադրբեջանացում». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Կապիտուլյանտն ասում էր՝ եթե նշաձողը մի քիչ իջեցնենք, ապա կունենանք միջազգային կոնսոլիդացիա։

Նշաձողն իջեցրեց ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Եղա՞վ միջազգային կոնսոլիդացիա։

Եղավ, բայց Արցախի հայաթափման շուրջ։

Չհասկացանք, որ չկար Արցախի հարց, կար Հայկական հարցի Արցախյան դրսեւորում։

Պետությունը քանդեցինք ու սարքեցինք համայնք, իսկ հիմա սահուն կերպով գնում ենք դեպի ադրբեջանացում։

Եթե նախկինում մարդիկ հպարտանում էին Արցախյան հերոսամարտի մասնակից լինելու հանգամանքով, ապա հիմա սրանք նենց են անելու, որ մարդիկ վախենան դրա մասին բարձրաձայնել՝ ադբեջանական բանտերից խուսափելու համար։

100 տարի անց եկանք, հասանք նույն կոտրած տաշտակին։

Բուրբոնների նման ոչինչ չսովորեցինք ու ոչինչ էլ չմոռացանք…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930