Բաժիններ՝

Բաքվում անցկացված «զինվորական» բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 60 մարդ (տեսանյութեր, թարմացված)

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ`այսօր Բաքվի «Շատրվանների» հրապարակում տեղի է ունեցել բողոքի ակցիա` ընդդեմ բանակում զինծառայողների հաճախակիացած մահվան: Ակցիան ընդհանուր առմամբ տևել է մոտ մեկ ժամ:

Ոստիկանությունը նախ խոչընդոտներ է հարուցել, որ քաղաքացիական հասարակության ակտիվիստները չկարողանան հասնել այդ հրապարակ, ապա սկսել է միջամտություն ցուցաբերել և ջրցան մեքենաների, մահակների ու ռետինե փամփուշտների միջոցով ցրել ակցիայի մասնակիցներին:

Ձերբակալվել է նվազագույնը 60 մարդ, այդ թվում նաև լրագրողներ ու երիտասարդ ակտիվիստներ: «Մուսավաթ» կուսակցության տվյալներով` նրանց ծեծի են ենթարկել ու գազով թունավորել են արդեն իսկ ավտոբուսներում: Ձերբակալվել են նաև մի շարք ծնողներ, որոնց զավակները զոհվել են զինծառայության ժամանակ:

Ակցիայից առաջ կանխատեսվում էր, որ դրա մասնակիցների թիվը կարող է հասնել 20.000-ի:

4778_src

4776_src

4771_src

4770_src

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս