Հայաստանում ռուսական ընկերությունների աշխատանքի համար արհեստական դժվարություններ են ստեղծվում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը, չնայած Հայաստանում ռուսական ընկերությունների համար արհեստական դժվարությունների ստեղծման մասին հաճախակի հնչող տեղեկություններին, անշեղորեն վարում է Հայաստանի հետ տնտեսական և ներդրումային կապերի աճի կուրս ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Այսօր դրանք ռեկորդային դինամիկա են ցուցադրում՝ նպաստելով Հայաստանի տնտեսության տպավորիչ աճին և քաղաքացիների բարեկեցությանը։ Ռուսաստանը վճռականորեն հանդես է գալիս Հայաստանի հետ ընդհանուր մշակութային և կրթական տարածքի ամրապնդման օգտին՝ չնայած Հայաստանի առանձին ներկայացուցիչների՝ հումանիտար ոլորտում փոխշահավետ նախագծերի առաջընթացը դանդաղեցնելու փորձերին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։