«ՊԲ-ն որքան էլ կազմաքանդեն, մեկ է` նրա կազմավորման հիմքում դրված գաղափարը, բովանդակությունն ու ուժը չի կորելու». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցում, թե արցախցիները փոքրաթիվ ուժերով, առանց մատակարարումների ու օգնության, ինչպես են մեծածավալ ադրբեջանական ուժերին նման ծանր հարվածներ ու կորուստներ հասցրել:

Ու սա այն դեպքում, որ մարտական գործողություններից 10 օր առաջ, ինչպես ողջ Արցախում, այնպես էլ բանակում, սննդի և բոլոր կարգի մատակարարումների սուր խնդիր էր առաջացել` ռեզերվը ճեղքվածք էր տվել:

Փախչող դիրքեր չեն եղել: Եղել են դիրքեր որտեղ ծանր հարվածներից ու ճեղքումից հետո մերոնք մարտը շարունակել են երկրորդ խրամատից կամ զինամթերքի վերջանալուց հետո տեղափոխվել են հարևան դիրքեր ու այնտեղից մարտը շարունակել:

Դիրքեր կան, որ ողջ անձնակազմը զոհվել է` առանց նահանջի, դիրքեր կան, որ նրանց ուղղությամբ ինտենսիվ հրետակոծություն և բազմաթիվ գրոհներ են եղել, դիրքի ողջ անձնակազմը վիրավորվել է, բայց զոհ չի տվել:

Ցավոք ուժերը խիստ անհամաչափ էին, իսկ Արցախն արդեն 9 ամիս խորը շրջափակման մեջ:

Պաշտպանության բանակը որքան էլ կազմաքանդեն, մեկ է` դեռ 3 տասնամյակ առաջ, նրա կազմավորման հիմքում դրված գաղափարը, բովանդակությունն ու ուժը չի կորելու:

Դրանք կրելու են մեզ հետ տեղին ունեցածի հետ չհամակերպվող ու չհանձնող մարդիկ ու առաջ մղելու այնքան ժամանակ, մինչև այն ևս մեկ անգամ ինստիտուցիոնալացնելու հնարավորություն ստեղծվի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930