ԼՂ-ում Բաքվի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. Եվրախորհրդարանում պատվիրակության ղեկավար

Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանում Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (Fratelli d’Italia-ECR) պատվիրակության ղեկավար Կառլո Ֆիդանցան։

«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն: Դրանց շարունակությունը կարող է առաջացնել տեղի հայ բնակչության փախուստը և, հետևաբար, դառնալ էթնիկ զտման մի ձև»,- ընդգծել է պատվիրակության ղեկավարը։

«Պետք է անհապաղ վերադառնալ կողմերի միջև երկխոսությանը՝ անհապաղ զինադադարով և ադրբեջանական զորքերի դուրսբերմամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակմամբ: Օգտվելով Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատերազմից՝ փորձել ռազմական ճանապարհով հարցերը լուծել Լեռնային Ղարաբաղում միջազգային իրավունքով, թույլատրելի պրակտիկա չէ»,- ավելացրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս