Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլի ժամանակ հայտարարել է.

«Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք: Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն:

Ըստ Ադրբեջանի պաշտոնյաների՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է:

Իրանն իր հյուսիսային հարևանների հետ համատեղ սահմանների անվտանգության նկատմամբ զգայուն է և լրջությամբ հետևում է այդ տարածաշրջանի զարգացումներին: Վստահեցնում եմ, որ Իրանի սահմաններն անվտանգ են, և Իրանն ապահովում է իր սահմանների անվտանգությունը:

Ղարաբաղն Ադրբեջանի մասն է: Այդ տարածաշրջանի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պետք է որոշվեն հստակ մեխանիզմով: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է:

Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է արտահայտվել միջազգայնորեն որոշված սահմանների ցանկացած փոփոխությանը:

Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար: Մենք չենք աջակցում ցանկացած գործողություն, որը կարող է ստվերել այս սկզբունքները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930