Բաժիններ՝

Լեհաստանը 1700 փոքր անօդաչու թռչող սարքեր կգնի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը բանակի համար գնում է 1700 փոքրածավալ անօդաչու թռչող սարքեր: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կելցեում Պաշտպանական արդյունաբերության XXXI միջազգային ցուցահանդեսի ժամանակ Ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ներկայությամբ հաստատել է FlyEye մակնիշի անօդաչու թռչող սարքերի մատակարարման շրջանակային համաձայնագրի առկայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զինվորականների խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է մինչև 2035 թվականը1700 անօդաչու թռչող սարքերի մատակարարում՝ դրանց հետագա արտադրությանն առնչվող համաձայնագրերի կնքմամբ։

Mini FlyEye դասի անօդաչու սարքերը նախատեսված են օդում հետախուզություն իրականացնելու համար՝ օգտագործելով տեսախցիկներով հագեցած օպտոէլեկտրոնային գլխիկներ, որոնք թույլ են տալիս պատկերներ գրանցել ինչպես ցերեկային լույսի ներքո, այնպես էլ ջերմային պատկերիչ սարքերի միջոցով։

Լեհ զինվորականները նշել են, որ ԱԹՍ-ներն արդեն փորձարկվել են Լեհաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս