Անձամբ պատրաստ եմ ստանձնել իշխանափոխության պատասխանատվությունը. Անդրանիկ Թևանյան

«Նիկոլ Փաշինյանի դավաճանությունն ունի կոնկրետ ժամանակ ու հասցե՝ 2022թ. հոկտեմբեր, Պրահա: Այդ ժամանակ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում: Նա վերացնում է Հայաստանն ու Արցախը, միայն թե մնա իշխանության»,- այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32-րդ տարեդարձի առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» շարժման հիմնադիր Անդրանիկ Թևանյանը:

Նրա խոսքով՝ բոլորիս խնդիրը պետք է լինի Հայաստանում նոր իշխանության ձևավորումը, այնուհետև մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի արդյունքում կունենանք լեգիտիմ իշխանություն, որը կներկայացնի Հայաստանի և Արցախի շահերը:

«Եթե իշխանության մեջ կան սթափ մտածող մարդիկ, իրենք էլ պետք է նպաստեն դրան: Լաչինի միջանցքը փակվել է Պրահայում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս