Բաժիններ՝

Եթե մենք խնդիր ենք դրել հարցը լուծել, ապա մեր օրակարգը պիտի լինի պատերազմը ու թշնամուն հաղթելը, իսկ եթե մեր օրակարգը մի խաղաղապահին մեկ այլ խաղաղապահով փոխարինելն է, ապա այդ օրակարգը մեր խնդիրը չի լուծում․ Զաքար Խոջաբաղյան

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խաղաղապահի գործը՝ «խաղաղությունը» պահելն է, այդ թվում՝ այնպես անել, որ զանազան միջադեպերը, որոնք լարվածության գոտում կարող են լինել՝ չվերաճեն լայնամասշտաբ պատերազմի։

Խաղաղապահը տեղակայվում է կոնֆլիկտային զոնաներում (զանազան քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով), ոչ կոնֆլիկտային զոնաներում խաղաղապահի անհրաժեշտություն չկա։ Իսկ կոնֆլիկտային զոնաները արդեն իսկ ենթադրում են տարբեր տեսակի միջադեպեր ու բախումներ։

Խաղաղապահը արդարություն հաստատելու, սխալին պատժելու խնդիր չունի։ Իր գործը կոնկրետ ու հստակ է՝ թույլ չտալ, որպեսզի տարբեր միջադեպեր վերաճեն լայնամասշտաբ պատերազմի (այդ թվում՝ արդարությունը խախտելու հաշվին):

Մե՛ր գործը՝ արդարություն հաստատելն է, կուզեք՝ մե՛ր արդարությունը հաստատելն է։ Տվյալ պարագայում դա կարող է լինել միայն ու միայն պատերազմով։

Այս դեպքում մեր ընդհանուր օրակարգը ժամանակի որոշակի ինտերվալում հակադարձ համեմատական է խաղաղապահի օրակարգին։

Եթե մենք խնդիր ենք դրել հարցը լուծել, ապա մեր օրակարգը պիտի լինի պատերազմը ու պատերազմում թշնամուն հաղթելը։

Իսկ եթե մեր օրակարգը մի խաղաղապահին մեկ այլ խաղաղապահով փոխարինելն է, ապա այդ օրակարգը մեր խնդիրը չի լուծում, այլ գեոպոլիտիկ խնդիր է լուծում՝ դարձյալ մեր հաշվին։

Էստեղ միակ հարցը հետեւյալն է՝ մենք հիմա պատերազմի պատրաստ ե՞նք, թե՝ ոչ։ Եթե մենք պատրաստ ենք պատերազմի, ապա խաղաղապահին ոչ թե փոխել՝ այլ հանել է պետք։ Եթե մենք ԴԵՌ պատրաստ չենք պատերազմի, ապա խաղաղապահի ներկայությունը պետք է օգտագործել՝ պատերազմին պատրաստվելու համար։

Մնացածը քյանդրբազություն է…՝ գեոպոլիտիկ կենտրոններին հաճոյանալու, գեոպոլիտիկ օրակարգը սպասարկելու համար, ուրիշ ոչինչ։

Էսքան բան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս