ՈՒԵՖԱ-ն չի դժգոհում թուրք մրցավարի կատարած աշխատանքից
ՈՒԵՖԱ-ն դժգոհ չէ «Մանչեսթեր Յունայթեդ»– «Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավար Ջունեյթ Չաքըրի աշխատանքից։
«Մրցավարին նկատողություն անելու պատճառ չունենք։ Հեռացման վերաբերյալ խնդիր չենք տեսնում։ Կսպասենք հանդիպման պատվիրակից և տեսուչից ստացած պաշտոնական զեկույցին։ Եթե նրանց մոտ դժգոհություն կառաջանա, ապա մենք կքքնարկենք այն»,- հայտարարել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ դժգոհությունների փոթորիկ էր առաջացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանիի հեռացումը խաղադաշտից։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը