Ահմադինեժադն այսօր սուգ է հայտարարել Իրանում՝ կապված Չավեսի մահվան հետ

The Daily Star-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր ցավակցությունն է հայտնել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահվան կապակցությամբ: Ահմադինեժադը Չավեսին անվանել է «տառապյալ», ով զոհվել է «կասկածելի հիվանդությունից».

«Ի վերջո նա մահացավ կասկածելի հիվանդությունից: Նա իր ողջ կյանքը նվիրաբերեց երկրի վերելքին և նրա մարդկանց ազատությանը: Ես կասկածներ չունեմ, որ նա կվերադառնա ճիշտ այնպես, ինչպես բարեպաշտ Հիսուսը, ինչպես կատարյալ մարդ: Վենեսուելան կորցրեց իր համարձակ, ուժեղ որդուն, իսկ աշխարհը՝ իմաստուն հեղափոխական առաջնորդի»:

Ահմադինեժադն այսօր սուգ է հայտարարել Իրանում՝ կապված Չավեսի մահվան հետ:

Նշվում է, որ նախորդ տարի Ուգո Չավեսն ինքն էր հայտարարել, որ Հիսուսը, ինչպես և ինքը հանդիսացել են հեղափոխական ու հակաիմպերիալիստ. «Անկասկած է, որ Հիսուս Քրիստոսը եղել է պատմական ֆիգուր: Նա ապստամբ էր, մերոնցից մեկը, հակաիմպերիալիստ: Նա ընդվզեց Հռոմեական կայսրության դեմ:

Ո՞վ կարող է ասել, որ նա կապիտալիստ էր: Ոչ: Հուդան էր կապիտալիստը՝ վերցնելով իր արծաթները: Քրիստոսը հեղափոխական էր: Նա ընդվզեց տվյալ ժամանակվա կրոնական հիերարխիայի, տնտեսական իշխանության դեմ և նախընտրեց մահը՝ իր հումանիտար գաղափարները պաշտպանելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս