Նախագահի խորհրդականի ունեցվածքը. ինչ է հայտարարագրել Վլադիմիր Կարապետյանի դուստրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանն իր անունով որեւէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է:

Վերջինս եւ Վահագն Խաչատուրյանը բավական մտերիմ են եղել դեռ ՀԱԿ անդամ լինելու տարիներից, եւ, թերեւս, այդ հանգամանքից ելնելով էլ՝ նշանակվել է նախագահի խորհրդական:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա հայտարարագիրը: Վերջինս 2022 թվականի վերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 10 հազար դոլար եւ 5 մլն դրամից ավելի գումար, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4.5 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում Կարապետյանը վաստակել է 8 մլն 301 հազար դրամ, որից 7 մլն դրամից ավելին աշխատավարձ է, որը նա ստացել է նախագահի աշխատակազմից, իսկ մյուս մասն էլ կրկին աշխատավարձ է՝ «Նոր լրատվական»-ից եւ «Զավեն Հակոբյան»-ից:

Տաթեւիկը նաեւ վարկ ունի, որը տարեվերջին կազմել է 500 հազար դրամ։ Այլ տվյալներ նրա հայտարարագրում առկա չեն»:

Տեսանյութեր

Լրահոս