Բաժիններ՝

Թուրքական մամուլը սկանդալային է որակել Կիպրոսի նախագահի հայտարարությունը Թուրքիայի մասին

Այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության Կանաչ գծի երկայնքով ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող Պիլա գյուղում թուրքական կողմը փորձել է ճանապարհ կառուցել, ինչը կանխվել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կողմից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կանխարգելման ժամանակ կոնֆլիկտ է եղել կիպրոսցի թուրքերի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ Այս միջադեպի առնչությամբ Թուրքիան կոշտ հայտարարությամբ է հանդես եկել:

Իր հերթին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը քննադատել է Թուրքիային և հասցեական կտրուկ հայտարարություններ արել։

Կիպրոսի նախագահը, ով Պիլայում կատարվողը որակել է որպես թուրքական սադրանք, իր հայտարարության մեջ նշել է հետրյալը.

«Միջազգային հանրությունը հստակ պատասխան է տվել այս հարցին՝ Էրդողանի ռեժիմը զավթիչ ռեժիմ է, և ավելին ասելու բան չունենք»։

Նիկոսիայում մասնակցելով Կիպրոսի Սփյուռքի համաժողովին՝ Կիպրոսի նախագահն ասել է. «Կարևոր է, որ միջազգային հանրությունն աննախադեպ արձագանք տվեց. նրանք հասկացան մեր դերը, մեր կառուցողական մոտեցումը խնդրին»։

Հարցին, թե տարածաշրջանում որևէ գործողություն ձեռնարկվե՞լ է, Խրիստոդուլիդիսը պատասխանել է.

«Իհարկե, մենք նաև ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու նոր գործողությունները, որոնք Թուրքիան կարող է ձեռնարկել՝ լինի դա անվտանգության գոտու, թե օկուպացված տարածքների հետ կապված»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս