«Հորս արև, չեմ կարդացել էդ նամակները» (տեսանյութ)
Այսպես այսօր հրավիրված մամլո ասուլիսին պատասխանեց հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանը հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ամերիկահայ աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակագրության մասին: Հախվերդյանն ասաց, որ Թանկյանն իր շատ լավ ընկերն է, և համոզված է, որ նա «հիմարություններ» ասած չի լինի:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Սերժ Թանկյանը գրեց նամակ Սերժ Սարգսյանին` շնորհավորելով նրան վերընտրվելու կապակցությամբ՝ միաժամանակ խոսելով ընտրությունները ժողովրդից գողանալու և բարեփոխումներ անցկացնելու մասին: Նույն օրը Սերժ Թանկյանին նամակով պատասխանել էր Սերժ Սարգսյանը: Իսկ սրան հաջորդած Թանկյանի երկրորդ նամակն ավելի քննադատական բնույթ էր կրում:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:
Ռուբեն Հախվերդյանի ասուլիսի մանրամասները` շուտով: