Բաժիններ՝

Վերջապես սկսել եմ խաղալ ոչ թե աջ եզրում, այլ հարձակման կենտրոնում. Սարկիսով

Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը խոսել է ուսումնամարզական հավաքների, ինչպես նաև իր նոր խաղային դիրքի մասին։

«Ինձ համար 3-րդ հավաքը հաջող անցավ։ Հաջողվեց մի քանի գոլ խփել, իհարկե, թիմային խաղի շնորհիվ։ Տղաներն ինձ շատ են օգնում։ Դե իսկ ես վերջապես սկսել եմ խաղալ ոչ թե աջ եզրում, այլ հարձակման կենտրոնում։ Այս դիրքում ինձ ավելի լավ եմ զգում։ Այստեղ պահերն են շատ, սկսել եմ գոլեր խփել։ Հույս ունեմ, որ նույն ոգով կշարունակեմ խաղալ և կօգնեմ թիմին։

Մենք բոլորս ուրախ ենք, որ հավաքներն արդեն անցյալում են։ Կարոտել ենք մեր ընտանիքներին ու պաշտոնական խաղերը։ Առջևում «Կուբանի» հետ հանդիպումն է, որը չափազանց կարևոր խաղ է մեզ համար։ Ուստի մենք սպասում ենք երկրպագուներին մարզադաշտում։ Հույս ունեմ, որ նրանց աջակցության շնորհիվ մեզ կհաջողվի դրական արդյունքի հասնել այդ խաղում», – հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031