Բաժիններ՝

Բաքվում լրագրողներ են ձերբակալվել

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ ադրբեջանական ոստիկանությունը Բաքվում ձերբակալել է «Նիդա» քաղաքացիական շարժման անդամ Բահրուզ Ալիևին ու երիտասարդ ակտիվիստ Ջամիլյա Յոլչիևային: Այս մասին հայտարարել է շարժման կոորդինատոր Էլմին Բադալովը:

Վերջինիս խոսքերով՝ Բահրուզ Ալիևն ու Ջամիլյա Յոլչիևան ձերբակալվել են քաղաքում նկարահանումներ իրականացնելիս: Բ. Ալիևը նաև հանդիսանում է «Հալգ» ինտերնետային TV-ի աշխատակից: Երիտասարդ անձինք ձերբակալվել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս և տեղափոխվել են ոստիկանության 9-րդ բաժանմունք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս