Արցախցի պապիկը հողի բերք ու բարիքը էշով հասցրել է Ստեփանակերտում ապրող դստերը

Արցախցի գրող, հրապարակախոս, ԱՀ ՔԿ մամուլի քարտուղար Նանար Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատմելով, որ արցախցի պապիկը հողի բերք ու բարիքը էշով հասցրել է Ստեփանակերտում ապրող դստերը։

«Էսօր առավոտ-առավոտ սենց բարի մարդկանց հանդիպեցի:

– Դեդո էդ ե՞րբ ես արթնացել, որ արդեն քաղաք ես հասել:

– Բա ի՞նչ անեմ բալա ջան, եկել եմ աղջկաս տեսակցության, ի՞նչ անենք տրանսպորտ չկա:

– Թույլ կտա՞ս լուսանկարեմ պապի, ասում են` աշխարհը չի հավատում, որ մենք բլոկադայում ենք:

– Ա, աշխարհն ի՞նչ գիտի բլոկադան ինչ է, գոնե մի բան փոխվելո՞ւ է, որ լուսանկարես:

– Է՜ ես իմ է պապ, հիմա ո՞վ է բան հասկանում՝ ոչ մեկս:

– Չեմ ուզում, բայց որ դու ուզում ես՝ նկարի, գուցե քո ասած աշխարհը տեսնի՝ ի՞նչ վիճակում ենք ու մի բան փոխի:

Էնտեղից մի պապիկ.

– Բալա ջան, արի մի հատ քեզ պաչեմ.

Ասում եմ՝ ի՞նձ հետ եք պապիկ, թե բա՝ հա.

– Բա ո՞նց թե արի, պաչեմ, հա, արի պաչեմ, էն օրը գնում էիր, ընկերս ասաց, գիտե՞ք էս աղջիկը ո՞վ է, ասացի՝ ով է, թե բա՝ Արցախի միակ աղջիկն է, որ Արարատ է բարձրացել, պատերազմի մասին գիրք բան էլ ունի գրած, էն Նիկոլի կինը, է՝ Աննան էլ, որ ասում է՝ պատերազմի ժամանակ աղջիկ չի եղել Արցախում՝ խաբումա, էդ աղջիկը ողջ կռվի ժամանակ Արցախում է եղել, գիտե՞ս՝ ինչքանա՜ աղջիկ տեղով օգնել մարդկանց, սենց ոտքով մի նայի է, իր ավտոյով դիրքեր սնունդ էլ էր տարել: Արի պաչեմ, բալա ջան, արի, պաչեմ:

Ես մտքումս. արա, պա ստի կրակ կնի, եկ դեդո, եկ պաչի:

Հ.Գ. Այ սենց օրհնված առավոտ էր:

Հատե տի»,- գրել է Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս