Ընդդիմությունը բոլոր լուծումները տեսնում է միայն իշխանափոխության միջոցով. Արտակ Զաքարյան

ՊՆ նախկին փոխնախարար, հանրապետական գործիչ Արտակ Զաքարյանը վստահ է, որ Արմեն Աշոտյանի կալանավորումն իշխանությունների քաղաքական նպատակահարմարության հետևանքն է, և այդ առումով դատական համակարգից լուրջ սպասելիքներ չունի:

«Եթե արդարադատություն իրականացվի, ապա Արմեն Աշոտյանին ոչ միայն ազատ կարձակեն, այլև երկու ամսվա կալանքի համար էլ պարտավոր են ներողություն խնդրել»,- 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց Արտակ Զաքարյանը՝ Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստի հետաձգումից հետո:

Առկա քաղաքական իրավիճակում ընդդիմության անելիքներին անդրադառնալով՝ հանրապետական գործիչը հիշեցրեց՝ ընդդիմադիրները բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել՝ իրավիճակից դուրս գալու, մինչ այդ՝ առաջարկություններ՝ այդ իրավիճակում չհայտնվելու, բայց, ըստ նրա, իշխանությունների ամբողջ խնդիրն այն է, որ իրավիճակը գնալով վատանա։

«Ընդդիմությանն այլ բան չի մնում. պատերազմից անմիջապես հետո ժամանակահատվածից սկսած՝ առ այսօր, ընդդիմությունը բոլոր տեսակի լուծումները տեսնում է միայն իշխանափոխության միջոցով, հնարավոր չէ սրանց հետ կոնստրուկտիվ աշխատանք, որովհետև չեն լսում, չեն հասկանում, չեն ուզում անել այն, ինչ մեր երկրի, մեր ժողովրդի շահերից է բխում։ Ընդդիմության խնդիրն իշխանափոխությունն է»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս