Բաժիններ՝

Բայդենը Նիգերին կոչ է արել ազատ արձակել նախագահ Մոհամեդ Բազումին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Նիգերին Անկախության օրվա առթիվ և կոչ է արել անհապաղ ազատ արձակել հեղաշրջում իրականացրած զինվորականների կողմից պահվող նախագահ Մոհամեդ Բազումին։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենը նշել է, որ Նիգերի ժողովուրդն ընտրությունների միջոցով արդեն արտահայտել է կամքը։

«Այս տարի Նիգերը նշում է իր անկախության 63-րդ տարեդարձը և բախվում է ժողովրդավարության լուրջ մարտահրավերի… Նիգերի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր առաջնորդներին։ Նրանք իրենց կամքն արտահայտել են ազատ և արդար ընտրությունների միջոցով, և դա պետք է հարգվի», – գրված է հաղորդագրությունում։

Ըստ Բայդենի՝ Նիգերի նախագահը և նրա ընտանիքը պետք է ազատ արձակվեն։

«Կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նախագահ Բազումին ու նրա ընտանիքին, ինչպես նաև պահպանել Նիգերում դժվարությամբ ձեռք բերված ժողովրդավարությունը», – ասվում է Բայդենի հայտարարության մեջ։

Նիգերում Անկախության օրը նշվում է օգոստոսի 3-ին․ 1960 թվականին այս օրը Նիգերը, որ մինչ այդ Ֆրանսիայի գաղութ էր, անկախություն ձեռք բերեց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս