Բաժիններ՝

Հռոմի պապը Եվրոպային կոչ է արել ստեղծագործաբար մոտենալ Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպային կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ստեղծարար լուծումներ գտնել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:

«Երբ մենք Եվրոպային նայում ենք ցնցված և սիրով, ես ուզում եմ հարցնել. ո՞ւր ես նավարկում, եթե չես առաջարկում խաղաղության ուղիներ, ստեղծագործ ուղիներ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները Ուկրաինայում և վերջ դնելու բազմաթիվ արյունալի հակամարտություններին ամբողջ աշխարհում»,- ասել է Հռոմի պապը՝ Պորտուգալիա կատարած այցի ժամանակ։

Նա հավելել է, թե իրեն մտահոգում է այն, որ աշխարհի շատ երկրներում անընդհատ ներդրումներ են կատարվում զենքի, այլ ոչ թե երեխաների ապագայի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս