Ֆիլ Ջոնսը բաց կթողնի Ռեալի հետ հանդիպումը
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը չի կարող օգնել իր թիմին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ:
21-ամյա ֆուտբոլիստը չի հասցրել լավ մարզավիճակ ձեռք բերել կոճի վնասվածքից հետո: Ջոնսը թեթև վնասվածք էր ստացել Անգլիայի գավաթի 5-րդ փուլի «Ռեդինգի» հետ խաղում, ինչպես տեղեկացնում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ ՉԼ 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի օրը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը