««Քաղաքականությամբ չզբաղվող» բազմաթիվ այլ հանրահռչակ առանձնյակներ, նավսյակի, թող պատրաստ լինեն։ Քծնելը, կոշիկ լիզելը, տարբեր կալիբրի քպ-շնիկներին թանկ նվերներ ուղարկելը չի աշխատում»

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ձերբակալվել են Իսրայելում ՀՀ նախկին դեսպան, նախկին մուզիկանտ Արմեն Սմբատյանն ու նրա որդին՝ Պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

Մուզիկանտները, ըստ գլխավոր դատախազության, կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր եւ խարդախությամբ հափշտակել «Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ շենքը։

Ուզում եմ եւս մեկ անգամ հիշենք, որ այս հայր եւ որդին ո՛չ պատերազմի ժամանակ եւ ո՛չ էլ դրանից հետո ձայն, բառ, հնչյուն, վանկ, նախադասություն չեն արտաբերել։ Հայր ու որդի առաջնորդվել են՝ «մուզիկանտ չզբաղվել պոլոտիկա» վիժվածքային ֆորմուլայով ու մտածել են, որ Նիկոլն իրենց ծանր լռությունը կնկատի ու կգնահատի։

Ես ուրախ եմ էս ձերբակալման համար։

«Քաղաքականությամբ չզբաղվող» բազմաթիվ այլ հանրահռչակ առանձնյակներ, նավսյակի, թող պատրաստ լինեն։

Քծնելը, կոշիկ լիզելը, տարբեր կալիբրի քպ-շնիկներին թանկ նվերներ ուղարկելը չի աշխատում։

Ի դեպ, սա վերաբերվում է նաեւ իրենց «օրինական անշարժ գույքերը» պահելու համար նախիկն խալյավշիկ քպականներին ««Cartier»-ից եւ «Chopard»-ից թույն նվերներ առնող որոշ ընդդիմադիրների։

Էսքան բան»։

Տեսանյութեր

Լրահոս