Բաժիններ՝

Ճամբարակ քաղաքում տուն է այրվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 15-ին ժամը 04։30-ին ահազանգ է ստացել, որ Ճամբարակի Գ․Նժդեհի փողոցում տուն է այրվում:

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:18-ին, մարվել` 09:11-ին։ Այրվել են փայտաշեն տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ), տունը (մասամբ)՝ գույքով (մոտ 80 քմ) և ջերմահարվել է ննջասենյակներից մեկը (մոտ 15 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս