Բաժիններ՝

«Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին և… դիակը»

Մարտի 28-ին Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում սպասվում է պրեմիերա: Թատերասերների դատին է հանձնվելու Ռեյ Կունիի «Out of order» պիեսի բեմադրությունը, որը կոչվում է «Վարչապետի խորհրդականը, ընդդիմության առաջնորդի քարտուղարուհին և… դիակը»: Ինչպես ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց թատրոնի թատերախմբի վարիչ Հովհաննես Թեքգյոզյանը` ներկայացումը բեմադրել է Գրիգոր Խաչատրյանը: Ներկայացման մեջ խաղում են Արթուր Ութմազյանը, Գոհար Իգիթյանը, Արա Գևորգյանը, Արտաշես Մխիթարյանը, Լիդիա Գրիգորյանը և այլոք:

Պիեսում վարչապետի օգնական Ռիչարդ Ուիլլին շքեղ հյուրանոցում համար է վարձում, որպեսզի հանդիպի իր քարտուղարուհուն:

Սակայն հյուրանոցային համարում հայտնաբերվում է անծանոթ տղամարդու դի: Որպեսզի հերոսներն ազատվեն դիակից, Ուիլլին օգնության է կանչում իր գործընկերոջը` Ջորջ Փիգդենին, որն ավելի է բարդացնում իրավիճակը:

Այս պիեսն արժանացել է Լոուրենս Օլիվյեի մրցանակին, որպես «Լավագույն անգլիական կատակերգություն»: Պիեսը Ռուսաստանում բեմադրել է Վլադիմիր Մաշկովը, որը կոչվում է «№13»:

Գալա TV

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս