ԲԴԽ-ն Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ միաձայն որոշեց սահմանափակել Դավիթ Հարությունյանի և նրա փաստաբանների՝ ԲԴԽ նախագահին բացարկ հայտնելու ժամկետը. Երեմ Սարգսյան
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԲԴԽ-ն Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ միաձայն որոշեց սահմանափակել Դավիթ Հարությունյանի և նրա փաստաբանների՝ Կարեն Անդրեասյանին բացարկ հայտնելու ժամկետը՝ տրամադրելով 1 ժամ և նրանց համար կարևոր էլ չէ, որ այդ ժամկետում անհնար է բոլոր փաստարկները ներկայացնել, ինչի մասին ևս հայտարարեցինք։
Գնահատեք ինքներդ, թե ինչու!!!»։