Յունայթեդը կմրցի Թաիլանդի առաջնության հավաքական թիմի դեմ
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը պատրաստվում է Ասիայում շրջագայություն իրականացնել: Անգլիական ակումբի արտասահմանյան ընկերական հանդիպումները կմեկնարկեն հուլիսի 13-ին:
«Յունայթեդն» այդ օրը Բանգկոկում կմրցի Թաիլանդի առաջնության հավաքական թիմի դեմ:
Այնուհետև «Յունայթեդը» կուղևորվի Սիդնեյ, Յոկոհամա, Օսակա և Հոնկոնգ:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը