Հունգարիայի և Թուրքիայի արտգործնախարարները կքննարկեն Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Սիյարտո
Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ պայմանավորվել են միմյանց տեղեկացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման քայլերի մասին:
Այս մասին Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարը հայտնել է «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։
«Մենք պայմանավորվել ենք միմյանց տեղեկացնել այն քայլերի մասին, որոնք մենք այդ հարցի շուրջ Թուրքիայի հետ ապագայում կձեռնարկենք» – հայտարարել է Սիյարտոն։
Ըստ աղբյուրի՝ նա ընդգծել է, որ Հունգարիայի կառավարությունը պաշտպանում է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, սակայն վերջնական որոշումը պատկանում է խորհրդարանին։