«Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի». հանրահավաք՝ Ազատության հրապարակում
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հունիսի 9-ին՝ ժամը 18։30, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք՝ «Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով։
Հանրահավաքում ներկայացվելու է Հայաստանում կառավարման նոր համակարգի ձևավորման հրամայականը։
Հանրահավաքից առաջ և հանրահավաքի ընթացքում Ազատության հրապարակում հատուկ արկղում հավաքելու ենք քաղաքացիների առաջարկությունները՝ արդյունավետ իշխանության թիմի կազմավորման վերաբերյալ։
Եկե՛ք ձեր առաջարկություններով, կառավարիչների ձեր թեկնածուներով, մասնակից դարձե՛ք Հայաստանում ազգային պետական իշխանության ձևավորման ժողովրդավարական գործընթացին, դրանից է կախված Հայաստանի և Արցախի և աշխարհասփյուռ ողջ հայության անվտանգությունը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում